Չեռնոգորիայում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ» շարժման ամբողջ կազմին: Ավելի վաղ երկրի խորհրդարանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին բռնի ուժով դուրս էին արել նիստերի դահլիճից, քանի որ իշխող կոալիցիայի կողմից «Դավանանքի ազատության մասին» օրինագծի վերջնական տարբերակին կողմ քվեարկելուց հետո նիստերի դահլիճում արցունքաբեր գազ էր լցվել: