Ֆրանսիայի հասարակությունը վրդովված է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը չի շնորհավորել ֆրանսիացիների Սուրբ Ծնունդը:
Նրանք համոզված են, որ դա թանկագին ժամանակ է միլիոնավոր մարդկանց համար և ոչ միայն քրիստոնյաների: Այն ժառանգության մի մաս է, որը հանրապետության նախագահը կոչված է պաշտպանելու: Սոցկայքերի օգտատերերը Մակրոնի լռությունը համեմատել են Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի՝ իրենց քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձների հետ: