Ցխինվալի դատարանը բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին դատապարտել է 1 տարի 9 ամսվա ազատազրկման: Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Գափրինդաշվիլին մեղադրվում է նոյեմբերի 9-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու համար: Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա մեկնել էր հիվանդին օգնելու։ Փաստաբան Դավիթ Ասատիանին ասել է, որ բժշկի ազատ արձակման համար պայքարը շարունակվում է: