Երկու օրից վրացական ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել խորհրդարանի մոտ և թույլ չտալ իշխանությանը, ընդդիմության բնորոշմամբ, «նենգ գործողությունների գնալ»: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ ցույցերը չեն սահմանափակվի միայն մայրաքաղաք Թբիլիսիով և շաբաթ-կիրակի դրանք կանցկացվեն նաև Զուգդիդիում և Բաթումում: