Աֆղանստանի նախագահի ընտրությունների առաջին արդյունքները ստացվել են ընտրությունից 3 ամիս հետո: Գործող նախագահ Աշրաֆ Հանին, ստանալով ձայների 50,64 տոկոսը, երկրորդ անգամ կղեկավարի երկիրը: Նրա հակառակորդը՝ արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլան, ստացել է 39,52 տոկոս ձայն և որոշել է արդյունքները բողոքարկել երկրի բարձրագույն դատարանում: Նա համոզված է, որ իրենից գողացել են մոտ 300 հազար ձայն:
Սեպտեմբերին կայացած ընտրություններից մի քանի օր անց երկու թեկնածուները հայտարարեցին իրենց հաղթանակի մասին, բայց հաստատող ապացույցներ չներկայացրին: Ընտրությունների արդյունքների մասին նախատեսված էր հայտարարել հոկտեմբերին, բայց դրանք հետաձգվեցին ընդդիմության բողոքի ակցիաների և տեխնիկական պատճառներով: