Թուրքիայի պետական կառույցներում ու Զինված ուժերում իրավապահ մարմինները շարունակում են գյուլենականների «որս» իրականացնել՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Իզմիրում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 88 զինվորականներ, նրանց թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք մեղադրվում են թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (FETÖ) անդամակցելու և Զինված ուժերում գաղտնի կառույց ստեղծելու մեջ։
Իզմիրից բացի՝ համաժամանակյա գործողություններ են իրականացվել նաև Թուրքիայի 33 նահանգներում, ձերբակալելով ևս 52 կասկածյալի։
Ձերբակալվածներ մեջ եղել են նաև Շանլըուրֆա, Բիրեջիք, Էրզրում և Քարայազը շրջանների ոստիկանական ուժերի հրամանատարները։