Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու պատրվակով Մուշում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:
Ըստ Մուշի նահանգապետարանի տարածած հայտարարության՝ արգելքը գործելու է մինչև հունվարի 2-ը: Նպատակն է «կանխել հնարավոր ահաբեկչական hարձակումները, ապահովել բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը և թույլ չտալ բռնարարքների տարածումը»: