ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի պաշտոնանկության օգտին քվեարկել էր Ներկայացուցիչների պալատը, պահանջել է, որ իմփիչմենթի գործընթացն անհապաղ քննարկվի Սենատում: Նա պնդում է, որ իր դեմ ապացույցներ չկան, և Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը թերի է եղել: Սենատի քվեարկությունը պարտադիր է իմփիչմենթն իրականացնելու համար: Վերլուծաբանները կարծում են, որ Սենատի դրական քվեարկելու հավանականությունն ընդամենը մեկ տոկոս է: