Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև երկխոսության ակտիվացման ու ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի երկարացման մասին հարցին պատասխանելիս Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը ներքաղաքական պայքար է, և դեռ վաղ է խոսել Դոնալդ Թրամփի նախագահության ավարտի մասին:
Հակառուսական պատժամիջոցների, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ սահմանափակումների մասին խոսելիս Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ այդ որոշումը կայացրած մարդիկ պատասխանատվություն չեն կրում այդ միջոցների հետևանքների համար: Պուտինը հայտնել է, որ ռուսական կողմը շահագրգռված է ռուսական գազի՝ Ուկրաինայով տարանցման հարցում, սակայն Արևմուտքը պետք է միջոցներով ապահովի Ուկրաինային:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի ժամկետի երկարացման առաջարկն արդեն հնչել է, և սպասում են երկրորդ կողմի պատասխանին: Կրեմլի ղեկավարի հավաստմամբ՝ առանց այդ պայմանագրի չի լինի սպառազինության զսպման ոչ մի գործիք:
«Մենք պատրաստ ենք երկարացնել պայմանագիրը թեկուզ վաղը»,- վստահեցրել է Վ.Պուտինը: