Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Իլյա Կիվան հայտնի է իր ագրեսիվ պահվածքով: Խորհրդարանի ագրարային հանձնաժողովում հողերի վաճառքը դադարեցնելու շուրջ ծավալված քննարկման ժամանակ նա հարձակվել է «Ժողովրդի ծառաներ» խմբակցության պատգամավոր Անդրեյ Մոտովիլովեցի վրա և խոստացել է նրան «կտոր կտոր անել և ուտել», տեղեկացնում է UNIAN-ը:
Կիվան իր պահվածքը բացատրել է՝ ասելով, որ «որպես քաղաքացի և հայրենասեր՝ պաշտպանել է իր երկրի ու ժողովրդի շահերը»:
Ավելի վաղ սկանդալային պատգամավորը սպառնացել էր կտրել անծանոթ անցորդի գլուխը, որը հանդիմանել էր նրան թիկնապահներով շրջելու համար: