ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում անցկացվելու է Փախստականների համաշխարհային առաջին ֆորումը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Երեկ Էրդողանին Ժնևի օդանավակայանում չի դիմավորել ոչ մի պաշտոնական դեմք: Իսկ ավելի ուշ Թուրքիայի նախագահին ողջունել են ցուցարարները՝ նրան մեղադրելով Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու, անմեղ մարդկանց սպանելու համար: