Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակին ու Սիրիայի հարցով փոխգործակցության շարունակությանը վերաբերող թեմաները:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները, մասնավորապես, անդրադարձել են Լիբիայում ռազմական դիմադրության պատճառով լարվածության խորացմանը:
Պուտինն ու Էրդողանը պաշտպանել են ռազմական հակամարտությունը դադարեցնելուն և խաղաղ բանակցությունները վերսկսելուն միտված ՄԱԿ-ի ու Գերմանիայի միջնորդական ջանքերը: