Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաձայնեցված ջանքի ակտիվացմանը:
Անդրադառնալով երկկողմ գործընկերության հարցերին՝ նրանք ուշադրությունը կենտրոնացրել են էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վրա: Նշվում է, որ հեռախոսազրույցը եղել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: