Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ընդունում Թուրքիայի անդամակցությունը ոչ թե մեծաթիվ բնակչության, այլ՝ երկրի քաղաքացիների կրոնական դավանանքի պատճառով:
«Մեզ ասում են ,թե Թուրքիայի բնակչության թիվը մեծ է, մինչդեռ Անկարայի հայտը չընդունելու պատճառն այլ է: Իրական պատճառն այն է, որ մենք մուսուլման ենք»:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում է այն, որ այդ երկիրն աշխարհագրորեն Եվրոպայում չի գտնվում, չի կիսում Եվրոպայի ժողովրդավարության արժեքներն ու կառույցի անդամ Հունաստանի հետ հակամարտության մեջ է Կիպրոսի պատկանելության հարցով: