Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն 2020-ի հունվարին: Երկու երկրների ղեկավարները ներկա կլինեն «Թուրքական հոսքի» մեկնարկի արարողությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի մեկնարկը նախանշված է Ստամբուլում հունվարի 8-ին: