Թուրքիայի քաղաքական կուլիսներում շրջանառվում են նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա երբեմնի կուսակիցներ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հարաբերությունների լարվածության մասին լուրերը: Էրդողանն ասել է, որ նրանք խոսում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության լեզվով, ինչն իր համար շատ ցավալի է: Hürriyet թերթի վերլուծաբանի կարծիքով` Էրդողանի և Դավութօղլուի միջև լարվածության աճն անխուսափելի է: