Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է իր տարածքում տեղակայել ամերիկյան ռազմաբազաները, եթե ԱՄՆ զորքերը հեռանան թուրքական բազաներից: Սա պատասխան էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որում նշվել է, որ Անկարան համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ: Խոսքը վերաբերում է ամերիկյան զորքը «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմաբազաներից դուրս հանելուն: