Տասնյակ մարդիկ Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակվել են ռուս-թուրքական ռազմական շարասյան վրա: Ոմանք մագլցել են զրահապատ մեքենաների վրա, հարվածել մուրճերով: Շատերն Ալ-Մաաբադահ քաղաքում քարեր են նետել շարասյան և պարեկների ուղղությամբ:
Ըստ Ինտերֆաքս գործակալության՝ Ռուսաստանն ուրբաթ օրը նաև ռազմական ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, որպեսզի պաշտպանի ցամաքում ծառայող ռազմական ոստիկանական ուժերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի զորքերը Սիրիայի հյուսիսում համատեղ վերահսկողություն սահմանեցին նոյեմբերի 1-ին՝ նախապես ռուսական Սոչիում կնքված համաձայնագրի հիման վրա, ըստ որի՝ քրդական զինված խմբավորումները պիտի առնվազն 30կմ-ով ետ մղվեին Թուրքիայի սահմանից: