Սպասվում էր, որ 9 տարեկան բելգիացի հրաշամանուկը կավարտի Նիդերլանդների Էյնդհովենի տեխնիկական համալսարանը, սակայն նա որոշել է հեռանալ այդ կրթօջախից:
Լորան Սիմոնսի ծնողները ցանկանում էին, որ տղան բարձրագույն կրթությունը ստանա մինչև դեկտեմբերի 26-ը, քանի որ այդ դեպքում նա կդառնար համալսարանի առաջին շրջանավարտը, որի 10 տարին չի լրացել: Բայց կրթօջախի ղեկավարությունը ծնողներին հայտնել էր, որ երեխան պետք է շատ քննություններ հանձնի, և առաջարկել էր համալսարանն ավարտելու վերջնաժամկետը հետաձգել մինչև 2020-ի կեսը: Ծնողները չէին համաձայնել և անմիջապես դադարեցրել էին Լորանի ուսումը: Սիմոնսներն ակնկալում էին, որ իրենց որդին 10 ամսում կավարտի եռամյա կրթության դասընթացը և դիպլոմը կստանա իր տասներորդ տարեդարձին:
Համալսարանի ղեկավարությունը նաև զգուշացրել էր ծնողներին՝ խուսափել աննախադեպ տաղանդով օժտված ինը տարեկան տղայի վրա չափազանց մեծ ճնշում գործադրելուց: