Շուտով բարձրագույն կրթության վկայական կստանա ամենաերիտասարդ ուսանողը՝ Նիդեռլանդներից 9-ամյա Լորան Սիմոնսը: Մի քանի ամսից նա կավարտի Էյնդհովենի տեխնիկական համալսարանը, իսկ ուսումնական հաստատություն նա ընդունվել էր մեկ տարի առաջ: Լորենսը խոստովանել է, որ երազում է գտնել մարդկանց կյանքը երկարացնող միջոցներ: Մինչ այժմ բարձրագույն կրթության վկայական տացած ամենաերիտասարդ ուսանողը ամերիկացի Մայքլ Կարնին է, որը 10 տարեկանում դարձավ Ալաբամա համալսարանի շրջանավարտ: