Աշխարհի տարբեր ծայրերում աուտիզմի խնդիր ունեցող երեխաներին գիտնականները հրաշամանուկներ են անվանում։ Նրանց հետ աշխատող մասնագետները բացահայտել են՝ այդ փոքրիկները «կապույտ աուրայով» են օժտված. նրանք տաղանդավոր են, սիրառատ, ունեն հարուստ ներաշխարհ, ինքնատիպ մտածելակերպ, իսկ հասուն տարիքում, որպես կանոն, խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհն են գտնում։
Այդ ամենում համոզվում ես՝ ծանոթանալով յոթամյա Վաղարշակի հետ։ Գրկախառնությունների փոքրիկ սիրահարը աուտիզմ ունի, բայց եթե մայրիկը չբացի որդու փոքրիկ գաղտնիքը, երեխային նայելով՝ հիվանդության մասին ոչ ոք գլխի չի ընկնի։
Հրաշամանուկը, սակայն, մի խնդիր ունի՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մշտական թերապիաների չի հաճախում։ Վաղարշակ Հակոբյանին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել Հայէկոնոմբանկում Ելիզավետա Հակոբյանի անունով հաշվեհամարին (163005146614)։
Մանրամասները՝ տեսանյութում