Թուրքիայի Անթալիա նահանգում 12 համալսարանականների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են անցյալ տարի Նավրուզ գարնանային տոնը նշելու ժամանակ քրդական երգ երգելու համար:
Ուսանողներին ներկայացվել է նաև Թուրքիայում արգելված քրդական կուսակցության հետ կապ ունենալու մեղադրանք: Ներկայումս չորս ուսանող կալանքի տակ է, նրանց գործով առաջին դատական նիստը նշանակված է 2020 թվականի հունվարին: