Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կգլխավորի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը՝ 34-ամյա Սաննա Մարինը, որը նախկինում տրանսպորտի և կապի նախարարն էր: Մարինը կդառնա Ֆինլանդիայի կառավարության 75 ղեկավարներից երրորդ կին վարչապետը: Նա կփոխարինի վարչապետ Անտի Ռինեին, որը հրաժարական տվեց, երբ փոստային աշխատողների աշխատավարձերի կրճատումը հանգեցրեց զանգվածային գործադուլների:
Մարինը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայի կառավարության 39-ամյա ղեկավար Ջասինդա Արդեռնից և Ուկրաինայի 35-ամյա վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկից:
Լրատվամիջոցների հաղորդում են, որ Սաննա Մարինը մեծացել է ԼԳԲՏ ընտանիքում և նույն բնակարանում ապրել է մոր ու նրա զուգընկերուհու հետ: