Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը և կարող են նոր ճգնաժամերի պատճառ դառնալ։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին, դրանց թվում՝ Թուրքիային»,- հայտարարել է Ռիննեն։