Միջազգային հանրությունը խիստ դատապարտել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու՝ Անկարայի որոշումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Արտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ցանկացած ռազմական գործողության դեպքում պետք է հարգել ՄԱԿ-ի միջազգային մարդասիրական օրենքները:
.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ քաղաքացիներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանվեն: Գուտերեշի հավաստմամբ՝ սիրիական հակամարտությունն ուժային տարբերակով չի կարող հանգուցալուծվել:
.Սիրիական իրադարձությունների զարգացումներին է անդրադարձել նաև Եվրահանձնաժողովի նախագահը: Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
«Եթե ծրագրվել է այսպես կոչված անվտանգության գոտի ստեղծել, չսպասե՛ք, որ Եվրամիությունը կվճարի դրա համար»,- ասել է Յունկերը:
.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում համաչափ կընթանան:
.Եգիպտոսի արտգործնախարարը դատապարտել է հարձակումն՝ անընդունելի որակելով «եղբայր արաբական երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը»: