ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մոտ ժամերին նիստ կգումարի, որտեղ կքննարկվեն Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները: Արաբական երկրում ռազմական գործողություններ սկսելու՝ Թուրքիայի որոշումից հետո ՄԱԿ-ի ԱԽ եվրոպական 5 պետությունները՝ Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Լեհաստանն ու Միացյալ Թագավորությունը, նախաձեռնել են արտահերթ հանդիպում: