Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսել է թուրքական բանակի՝ երեկ Սիրիա ներխուժելու փաստի վերաբերյալ անդրադարձով։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ գործողությունը դատապարտելու վերաբերյալ մեր ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել և ընդգծել է, որ անկախ նոր զարգացումներից՝ մեր երկիրը շարունակելու է մարդասիրական առաքելության իրականացումը Սիրայում։
Այսօրվա նիստից հետո գործադիրը փակ քննարկում կանցկացնի Թուրքիայի այս քայլի վերաբերյալ։