Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2000-2017 թթ. ռուսները դարձել են միջին հաշվով 1,8 անգամ ավելի հարուստ: Բանկի տնտեսագետները միջին ռուսաստանցու «հարստությունը» գնահատել են 8,9 միլիոն ռուբլի կամ ավելի քան 152 հազար դոլար: Բայց արդյոք ռուսներն այդքան հարո՞ւստ են:
Համաշխարհային բանկը Ռուսաստանի տնտեսության մասին տարեկան զեկույցում նշել է, որ ռուսների հարստությունը փոխվել է 2000 -2017 թթ.: Բանկի տվյալներով՝ ռուսներն այս ժամանակահատվածում հարստացել են շատ ավելի արագ, քան զարգացած երկրների քաղաքացիները: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն ավելի աղքատ էր մյուս երկրներից: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, Արևմուտքին հասնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ կլինի 50-100 տարի: