Ռուս խորհրդարանականները Ազովի ծովի հարցով Ուկրաինայի, Էստոնիայի, Լիտվայի և Շվեդիայի հայտարարությունը անվանել են ռուսատյաց:
Չորս երկրի արտգործնախարարները նախօրեին Ռուսաստանին կոչ էին արել «կատարել իր միջազգային պարտավորությունները»՝ Ազովի ծովում ապահովել ազատ նավարկությունն ու անխափան մուտքը ուկրաինական նավահանգիստներ: Բացի այդ, նրանք իրենց աջակցությունն էին հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, միասնությանն ու անկախությանը: Ռուսական կողմը հայտարարությունը համարել է նաև քաղաքական պոպուլիզմ և կոչ է արել Կիևին չհրապարակել կեղծ թեզեր ու հայտարարություններ: