Փարիզում նորմանդական քառյակի հանդիպումից առաջ Կիևը հաստատեց Դոնբասի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հինգ սցենարը: «Վլադիմիր Զելենսկին հստակ ընդգծեց գրավյալ տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիությունը և Ուկրաինայի արևելքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներով խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը վստահություն է հայտնել, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Ուկրաինան կկարողանա վերադարձնել ժամանակավորապես գրավված տարածքները և դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասված է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջարկել է նաև «անցումային արդարադատություն» հայեցակարգ կիրառել Ղրիմի և Դոնբասի նկատմամբ: