Դոնբասում պետք է իմանան, որ Ուկրաինան իրենց չի լքի և «կվերադարձնի այդ ժողովրդին՝ տարածքների հետ միասին»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մամուլի ասիլիսի ժամանակ: «Մարդկանց այն մասը, որն ապրում է այնտեղ, մտածում է, գիտի և իրեն ուկրաինացի է զգում: Նրանք պետք է տեղյակ լինեն, որ մենք նրանց չենք թողնում, չենք լքում, մենք նրանց անպայման կվերադարձնենք՝ տարածքների հետ միասին: Դա մեր «Պլան Ա»-ն է»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև ընդծել է, որ այն պարագայում, երբ տարածքների վերադարձի գործընթացը ձգձգվի, «Պլան Բ»-ն հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին բնակություն հաստատել Կիևի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում: