Մալթայի վարչապետը խոստացել է մոտ ժամանակները հրաժարական տալ: Կղզի պետության բնակիչները վարչապետ Ժոզեֆ Մուսկաթի հրաժարականը պահանջում են լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործի հետաքննության առնչությամբ:
Կիրակի երեկոյան կառավարության ղեկավարը հեռուստատեսային ուղերձում ասել է, որ մտադիր է սկսել իշխանությունը փոխանցելու գործընթացը, և իշխող կուսակցությանը կխնդրի հունվարի 12-ին նոր առաջնորդ ընտրել: Իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորներն էլ հայտարարել են, որ կաջակցեն վարչապետի ցանկացած որոշմանը: