Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԵԺԿ համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի հանրապետություն՝ մասնակցելու ԵԺԿ համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: