Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Այս անգամ ընդդիմադիր գործիչը երկրի նախագահին «հայրենիքի դավաճան» է կոչել՝ սեփական զենքի գործարանը օտար բանակին նվիրաբերելու համար: Էրդողանն Անկարայի դատարանից պահանջել է Քըլըչդարօղլուից գանձել 250․000 թուրքական լիրա (մոտ 4300 ԱՄՆ դոլար)՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Քեմալ Քըլըչդարօղլուն այն եզակի թուրք ընդդիմադիր գործիչներից է, որի դեմ մեծ թվով դատական գործեր են հարուցվել ու խոշոր տուգանքներ սահմանվել Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: