Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունեցել Բունդեսթագում և փակել նախ՝ առողջության պատճառով պաշտոնից իր վաղաժամ հրաժարականի մասին խոսակցությունները: Նա վստահեցրել է ներկաներին, որ աշխատելու է մինչև իր լիզորությունների ժամկետի ավարտը՝ 2021 թվականը:
Մերկելն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի խնդրին և հայտարարել, որ Եվրամիությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել առանց Հյուսիսատլանտյան դաշինքի, հետևաբար պետք է պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Մերկելի համոզմամբ՝ Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է պահել դաշինքում՝ ռազմավարական նկատառումներից ելնելով: