Երեքշաբթի ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի միջազգային օդանավակայանում ձյան տեղումների պատճառով հետաձգվել է մոտ 500 չվերթ:
Օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքները չեղարկվել են այն բանից հետո, երբ տարածքում ձյան բարձրությունը հասել է մոտ 18 սանտիմետրի: Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ ստեղծված վիճակից տուժել է ավելի քան 1,1 հազար ուղևոր:
Ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցներ, հիմնարկներ, ավտոճանապարհներ: