ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեն մերժել է իր նիստերի անցկացման վայրը Միացյալ Նահանգներից տեղափոխելու՝ Ռուսաստանի առաջարկությունը:
Նման խնդիր էր առաջացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չտրամադրեց մի շարք ռուս դիվանագետների՝ հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար:
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ընդամենը 18 երկիր է քվեարկել է Ռուսաստանի առաջարկի օգտին (դրանց թվում՝ Իրանը, Չինաստանը, Ղազախստանը, աֆրիկյան, լատինական Ամերիկայի մի շարք երկրներ), և դա այն դեպքում, երբ 69-ը դեմ են եղել, իսկ 72-ը՝ ձեռնպահ:
Հիշեցնենք, որ մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ դրական փոփոխությունների բացակայության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին առաջարկել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի հանդիպումները 2020 թվականի ապրիլի 1-ից անցկացնել ոչ թե ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում տեղակայված կենտրոնակայանում, այլ, օրինակ, Ժնևում կամ Վիեննայում:
Գուտերեշը «լեգիտիմ» էր որակել նման պահանջը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է քվեարկությա՛մբ ստանալ մնացած երկրների համաձայնությունը: