ТАСС-ը հաղորդում է, որ Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը համաձայնության չեն եկել կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: Բենի Գանցը հրաժարվել է ընդունել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագիծը, որն առաջարկում է Նեթանյահուին՝ որպես գործող վարչապետի առաջինը ստանձնել նոր կառավարության ղեկավարի պաշտոնը:
Նոյեմբերի 21-ին լրանում Է կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը Նեթանյահուն է փորձել կաբինետ ձևավորել, բայց դա նրան չհաջողվեց: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, Իսրայելում կանցկացվեն կրկնակի ընտրություններ: