Իսրայելի գերագույն դատարանը երեքշաբթի օրը պաշտպանել է Human Rights Watch կազմակերպության տարածքային ղեկավարին երկրից արտաքսելու՝ կառավարության որոշումը։
ԱՄՆ քաղաքացի Օմար Շաքիրին այստեղ մեղադրում են Իսրայելի նկատմամբ միջազգային պատժամիջոցների աջակցության մեջ, իսկ միջադեպն աննախադեպ է որակվում հատկապես այն պատճառով, որ երկրում առաջին անգամ է գործողության մեջ դրվում 2Օ17 թվականին ընդունված օրենքը, որով կառավարությանը հնարավորություն է տրվում երկրից արտաքսել Իսրայելում բնակության իրավունք ունեցող այն ոչ ռեզիդենտներին, որոնք աջակցում են պաղեստինյան «Բոյկոտ և պատժամիջոցներ» շարժմանը։
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Շաքիրին 2Օ օր է տրվել երկրի տարածքը լքելու համար: Եվ դա այն դեպքում, երբ դեսպան Շաքիրը դեռ հույս ունի համոզել կառավարությանը, որպեսզի վերջինս փոխի իր որոշումը։ Հակառակ դեպքում, դեսպանի համոզմամբ, Իսրայելը կհայտնվի ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող երկրների ցանկում, իսկ միջազգային հարթակներում կսաստկանա այս երկրի հասցեին հնչող ուժգին և արդարացի քննադատությունը: