«Լևադա» կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին երկու տարիների ընթացքում նվազել է ռուսների համակրանքը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Միևնույն ժամանակ բարձրացել է Պուտինի գործունեության գնահատականը, հարցվածների 70%-ը հավանություն է տվել նրա աշխատանքին:
Այժմ Պուտինի նկատմամբ համակրանք է տածում հարցվածների 24%-ը, ևս 8%-ն իր հիացմունքն է հայտնում: 2017-ին Պուտինին համակրում էր հարցվածների 32%-ը:
Մեծ թիվ են կազմում՝ մոտ 61%, նախագահի նկատմամբ չեզոք վերաբերմունք ունեցողները: 3%-ն էլ ընդգծված հակակրանք ունի Պուտինի հանդեպ:
Անցած տարվա հոկտեմբերից 3 տոկոսով ավելացել է Ռուսաստանի նախագահի գործունեությունը բարձր գնահատողների թիվը՝ հասնելով 70%-ի: