Մենք ունենք պատմական հարևաններ, որոնցից յուրաքանչյուրի հետ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ զարգացնել, այդ թվում՝ Թուրքիայի: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Թուրքիան Ադրբեջանի հետ զարգացնում է հարաբերությունները, սպառազինություն է մատակարարում, համատեղ վարժանքներ անցկացնում, այդ ֆոնին ինչպես է գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը:
Լավրովի խոսքով՝ իրենք ամեն կերպ աջակցում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: «Մենք հույս ունեինք, որ ցյուրիխյան արձանագրությունները կվավերացվեն՝ անկախ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Մենք, իհարկե, այդ ժամանակ կասկածներ ունեինք, սակայն մեր հայ գործընկերները վստահեցնում էին, որ դա իրականություն կդառնա»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: «Մենք չունենք որևէ պատճառ մտածելու, որ կարող է պատերազմ սկսվել, մեր քաղաքականությունն ուղղված է փոխադարձ համագործակցությանը»,- եզրափակեց Լավրովը: