Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայում խոշոր հրդեհ է բռնկվել: «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրիի ամրոցի յոթ շինությունները, ներառյալ՝ համալիրի գլխավոր շենքը, ամբողջությամբ այրվել են:
Հրշեջ ծառայությունների աշխատակիցների կարծիքով՝ հրդեհն, ամենայն հավանականությամբ, սկսվել է ամրոցի գլխավոր շենքում:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել ամրոցը, որը Ռյուկյու պետության գոյության ժամանակ եղել է միապետների նստավայրը։
Ամրոցի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Համալիրի ընդհանուր մակերեսը 46,17 հազար քառակուսի մետր է։