Ճապոնիան պատուհասել է բնական աղետը: Ծագող արևի երկրի արևելյան շրջաններում առատ տեղումները համատարած հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել: Տարերային աղետի զոհերի թիվը հասել է մեկ տասնյակի: Կան տուժածներ ու անհետ կորածներ:
Աղետի գոտում իրականացվում է բնակիչների տարհանում: Որոշ շրջաններում փակվել են դպրոցներ ու այլ հաստատություններ: Դժվարացել է տրանսպորտային հաղորդակցությունը: Բազմաթիվ բնակարաններ հոսանքազրկվել են:
Ճապոնիայում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով երկրի վարչապետը կառավարության անդամների հետ արտահերթ նիստ կգումարի՝ դրությունը փրկելու լուծումներ գտնելու համար: