Տասը տարվա շինարարությունից հետո Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում բացվել է ֆրանսիական Լուվրի մասնաճյուղը:
Տասը տարվա շինարարությունից հետո Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում բացվել է ֆրանսիական Լուվրի մասնաճյուղը: Ճարտարապետը ֆրանսիացի Ժան Նուվելն է: Շինությունը կազմված է 55 խորանարդից, գմբեթը մետաղե ժապավեններից է, որն ապահովում է թանգարանի յուրօրինակ լուսավորությունը: Այնտեղ է տեղակայվել համաշխարհային քաղաքակրթության՝ տարբեր դարաշրջանների 500 ցուցանմուշ: Դրանց մի մասն Արաբական Էմիրությունները վարձել է ֆրանսիական թանգարաններից: