Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 17-ի, հաղորդում է Associated Press (AP)-ը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ զոհեր են գրանցվել Իրաքում և Հորդանանում: Ըստ տեղեկությունների՝ Իրանի վերջին հարվածի գոտում մարդկային մասունքներ են հայտնաբերվել։ AP-ի փոխանցմամբ՝ պաշտոնական զոհերի թիվը կարող է հասնել 18-ի։
Իրանի դեմ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։