«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ Նովայի, Էվոյան, Սպանդարյան, Զորավար Անդրանիկի, Թումանյան փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: