Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպ» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները:
.jpg)
Ըստ նախապես հաստատված սցենար՝ պայմանական քիմիական վարակվածության պայմաններում ՊՈԱԿ-ի փորձագետները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների հետ, իրականացրել են դեպքի վայրի զննություն:
Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:
(9).jpg)