Հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքը Հայաստանի տնտեսության վրա շատ հաճախ ծայրահեղացնում են որոշ շրջանակներ, կարծում են մասնագետները:
Իրականում, Կենտրոնական բանկի հաշվարկով, ազդեցությունն այս պահին ՀՆԱ-ի 1.3-1.5 տոկոսի չափ է։
Օրենսդիրից վստահեցնում են՝ Կառավարությունն ու Ազգային ժողովը ամեն ինչ անում են խնդիրները հաղթահարելու համար, նշում՝ արտահանվող ապրանքի մի մասը սպառվում է տեղում, մյուս մասը արտահանելու համար տարատեսակ մեթոդներ են գտնում:
Տնտեսական վերլուծաբանն այս փուլում կարևոր է համարում Ռուսաստանի քաղաքական ճնշումը ի շահ մեր տնտեսության զարգացման օգտագործելը, ընդգծում է՝ նախ պետք է որակի վրա աշխատել, հետո էլ՝ միջազգային խոշոր ընկերությունների բերել մեր երկիր՝ հայկական արտադրանքը եվրոպայում պատշաճ ներկայացնելու համար:
Մասնագետները վստահ են՝ որքան արագ Հայաստանը դիվերսիֆիկացնի արտահանման շուկաներն ու բարձրացնի արտադրանքի մրցունակությունը, այնքան փոքր կլինի սահմանափակումների ազդեցությունը ապագայում։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան