Ուղիղ երկու շաբաթից՝ օգոստոսի 2-ին, 9-րդ գումարման Ազգային ժողովը կգումարի անդրանիկ նիստը:
Նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինի երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները:
Մինչև այդ, ԿԸՀ-ն հուլիսի 21-ի նիստում հաստատելու է նոր խորհրդարանի կազմն ու մանդատների տրամադրումը:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ կառավարող խմբակցությունն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորված խորհրդարանի մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Խորհրդարանի առաջին նիստի օրակարգում ներառված է հինգ հարց:
ԱԺ-ն կընտրի նախագահ և տեղակալներ, նաև մշտական 12 հանձնաժողովների նախագահներ: Այս պաշտոններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների անունները հանրությանը արդեն հայտնի են, մինչդեռ ընդդիմությունից դեռ արձագանք չկա, միայն հայտնի է, որ վերցնելու են մանդատները:
Օգոստոսի 2-ին, եթե անգամ ընդդիմությունը չներկայանա, ԱԺ-ն շարունակելու է բնականոն գործունեությունը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան