Կամավոր ատեստավորումն անցած պետական թանգարանների աշխատողները հնարավորություն ունեն իրենց աշխատավարձը միջինում բարձրացնել 57 տոկոսով՝ հասցնելով 200 հազար դրամի:
Սա նրանց հնարավորություն կտա նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից:
Այս որոշումը վերաբերում է ոլորտի մոտ 580 աշխատողի, և պետբյուջեից հավելավճարներին արդեն հատկացվել է ավելի քան 500 մլն դրամ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան